Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Համազգայինը մեկնում է Կիպրոս

Համազգայինը մեկնում է Կիպրոս
06.02.2020 | 17:59

Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնը մեկնում է Կիպրոս` մասնակցելու «5 вечеров на кипре» միջազգային չորրորդ փառատոնի: Թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանը մեկնելուց առաջ թատերասերներին տեղեկացրեց, թե ինչ է կատարվում թատրոնի նոր շենքում: Կատարվել են ջերմամեկուսացման աշխատանքներ: Շուտով շենքը ծածկ կունենա: Սկսվել են նաև ներսի աշխատանքները:


Հիշեցնենք, որ շենքը կառուցվում է ԵԹԿՊԻ-ի հարևանությամբ գտնվող ֆինանսաբանկային քոլեջ հիմնադրամի վթարային շենքի տեղում: Թատրոնի շենքի ճարտարապետն է Իսահակ Ներսիսյանը: Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը հիմնադրվել է 1991-ին, Սոս Սարգսյանի նախաձեռնությամբ: 2003-ին ստացել պետական կարգավիճակ:
Թատրոնը 2019-ին ունեցել 7 նոր ներկայացում մեծ դահլիճում, 8 թատերական ընթերցումներ՝ փոքր դահլիճում: Այս տարի ավելի քիչ պրեմիերաներ են անելու, վայելելու են արդեն ստեղծվածը, ինչը սակայն չի նշանակում, թե նոր ներկայացում չեն ունենալու: Այս մասին դեռևս տարեսկզբին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել էր թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը:


Նշենք, որ փետրվարի 16-ին, 23-ին կկայանա Նարինե Գրիգորյանի«Փափլիկը» ներկայացման առաջնախաղը ` բեմադրված Գի Դը Մոպասանի «Ճարպագունդը» ստեղծագործության հիման վրա, փետրվարի 22-ին` Ֆլորիան Զելլեր «Սուտ» պիեսի առաջնախաղը` Սաթէ Խաչատրյանի բեմադրությամբ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 7657

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ